«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Հաստատվեց ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի գործողության կարգը

Հաստատվեց ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի գործողության կարգը
04.12.2014 | 14:58

Կառավարությունը հաստատեց 2013-ի հունիսի 25-ին ստորագրված «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը: Նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը ՌԴ-ից ՀՀ և արտահանումը ՀՀ-ից ՌԴ, պետք է իրականացնեն ՀՀ պետական կառավարման մարմինները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված են իրականացնելու ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի պատվերները:
Նախարարը նշեց, որ նման լիազորություն կունենան նաև իրավաբանական անձինք, եթե ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու և արտահանելու, տարանցիկ փոխադրում ու առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա կունենան:

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ